2027 թվականին Նախիջևանին Ադրբեջանի պետական բյուջեից հատկացվող դոտացիայի ծավալը ընթացիկ տարվա համեմատ կկրճատվի 13.6 միլիոն մանաթով կամ 6.4%-ով։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը՝ «Ադրբեջանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ դոտացիայի կրճատումը պայմանավորված է Նախիջևանի սեփական եկամուտների աճով։ Հետևաբար, տարածաշրջանի ծախսերի մեծ մասը կծածկվի տեղական եկամուտներով։
Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ հաջորդ տարի շրջանների կախվածությունը պետական բյուջեից կշարունակի նվազել, իսկ այդ համայնքաների դոտացիայի անհրաժեշտությունը լիովին կվերանա։


Բաց մի թողեք
Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն
Դիլիջանի համայնքապետը կադրային ջա՞րդ է սկսել
Մտածում էի՝ հրաժարական կտայիք. Ատամհատիկը ե՞րբ է