04/11/2026

EU – Armenia

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով․ Տեսանյութ

Օրեր առաջ Զիրոյանը իսկական ինտրիգ առաջացրեց սոցիալական ցանցերի իր էջերում՝ ներկայացնելով իր՝ «Իմն ա» երգի ու տեսահոլովակի անոնսը։

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով

2020 թ-ին «Իմն ա» երգից մի հատված մեծ տարածում գտավ համացանցում։ «Քո սերը իմն ա, իմ Իննա»՝ Զիրոյանը կատարեց այս խոսքերը Իննա Խոջամիրյանի ծննդյա օրը ու երգը նվիրեց նրան։ Այդ շրջանում դերասանները, որոնք ծանոթացել էին «Երկուսով» սերիալի նկարահանման հրապարակում, հարաբերությունների մեջ էին։

Երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են, բայց երգում բացակայում է Իննայի անունը, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։