Թումանյանի Գիքորը մեծ իշխանական է դարձել։ Գլուխդ բարձրացրու գերեզմանից, Մեծն Թումանյա՛ն։ Բայց, ինչպես քո ժամանակների Գիքորը, մեր ժամանակների Գիքորն էլ նույնն է մնացել։ Պարզապես ճակատագրերն են տարբեր։
Հրապարակ թերթը գրել է․ Քո Գիքորը սովից ու ցրտից մեռավ, իսկ մեր ժամանակների Գիքորը իշխանությունը պահելու տենչանք-տառապանքից է մեռնելու։ Միայն Թումանյանի Գիքորը, եվրոպացի տեսնելով, ատամները կբացեր ու տիրոջը տեսած ծառայի նման վիզը ծռած այդպես կժպտար, թույլ կտար, որ խաբեն իրեն:
Միայն Գիքորը փակ տարածության մեջ անճաշակ գլխարկ կդներ ու կտարբերվեր բոլորից: Միայն Թումանյանի Գիքորը պսպղուն բռոշկան դոշին կկպցներ ու կգնար հարուստ եւրոպաներում շրջագայելու:
Միայն Թումանյանի Գիքորը կմտներ մեքենաների թանգարան եւ այնքան կհուզվեր, որ կնկարեր կուղարկեր` Ապիին, Զնիին, Գալոյին, որ տեսնեն, թե ինքը ինչ սիրուն-սիրուն տեղերում է հայտնվել: Միայն Թումանյանի Գիքորը, իշխանության հասնելով, կուտեր, կխմեր, կտռզեր` որ սով տեսած ոսկորը կշտանա:

Միայն Թումանյանի Գիքորը փողը տեսնելով` կկորցներ իրեն, կսկսեր աջ ու ձախ ծախսեր, գլխից դուրս պարտքեր անել, իր համար օրական 5 հազար դոլար փող դուրս կգրեր պետական գանձարանից` մեր հաշվին։
Էհ, Հովհաննես Թումանյա՛ն, քո Գիքորը չհասցրեց փոխվել։ Իսկ մեր ժամանակների Գիքորն այնքան փոխվեց, որ այլևս չի հիշում՝ ով էր երեկ, ինչ էր ասում, ինչ էր խոստանում և ինչի համար է եկել իշխանության։



Բաց մի թողեք
2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են․ Լուսանկար
Նարեկ Կարապետյանի երեխան ուրախացել է ԱԱԾ-ականների ներխուժումից
Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․