ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ իր ծանոթների արտաքսման մասին բողոքը ստիպել է Դոնալդ Թրամփին կասկածի տակ դնել իր ներգաղթային քաղաքականությունը. գրել է «The Wall Street Journal»-ը։
«Առաջին տիկին Մելանյա Թրամփի իր ծանոթների արտաքսման մասին բողոքելուց հետո նախագահը օգնականներին ասել է, որ իր ագրեսիվ ներգաղթային արշավի ճարտարապետ Սթիվեն Միլլերը չափազանց հեռու է գնացել», – հաղորդել է հրատարակությունը։
Հրապարակման համաձայն՝ ներգաղթը հանրապետականների ջախջախիչ պարտության պատճառներից մեկն է եղել երեքշաբթի օրվա ընտրություններում. կոշտ միջոցառումները նվազեցրել են սահմանային անօրինական հատումների թիվը, բայց քաղաքներում կոնֆլիկտներ են առաջացրել, այդ թվում՝ Մինեսոտայում երկու ամերիկացիների մահը։


Բաց մի թողեք
Կողմերը դեռ հեռու են համաձայնությունից
Մինչև տարեվերջ կբացվեն Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային բոլոր խմբերը․ Մերց
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները․ ինչ է հայտնի