Մի քանի տրամաբանական հարց ունեմ ընդդիմությանը (կխնդրեմ պատասխանեն ՄԻԱՅՆ կոմպետենտ մարդիկ)՝
1. ցանկացողները ինչպե՞ս պետք է միանան համախմբմանն ու պայքարին՝ կա՞ արդյոք որևէ շտաբ կամ որևէ անձ, որպեսզի դիմեն և իրենց պատրաստակամությունը արտահայտեն
2. արդյո՞ք կա մշակված գործողությունների հերթականություն և այդ գործողությունների արդյունքների ամրագրված չափորոշիչներ (#KPI)
3. որտեղի՞ց կարող են պայքարին միացողները տեղեկանալ, թե ինչ քայլերի հերթականություն է սպասվում միացողներին
4. արդյո՞ք կա ֆիքսված ժամանակացույց՝ ինչքան ժամանակ միացողները պետք է իրենց առօրյա գործերն ու պլանները մի կողմ դնեն և դուրս գան կյանքի բնականոն (թեկուզ և վատ, բայց բնականոն) ռիթմից և պայքարեն, որպեսզի հասնեն նպատակի
5. ովքե՞ր են պատասխանատվություն ստանձնում պայքարի շրջանակներում կալանավորված անձանց պաշտպանության և ընտանիքներին ցուցաբերվող աջակցության համար
Խնդրում եմ պատասխանել, որովհետև արմատական ընդդիմադիր մարդկանցից շատերը բազմաթիվ անգամ անցել են պայքարի ճանապարհ, կրել են զրկանքներ, ծախսել են ժամանակ, ազատվել են աշխատանքից, բերման են ենթարկվել, կալանավորվել են, սակայն
ԵՐԲԵՔ չեն դադարել պայքարել նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ այսօր հանուն պետության պահպանության նպատակի միավորվածներից շատերը՝ այս իշխանության օրոք զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ և շատ ջերմ հարաբերություններ են ունեցել գործող իշխանության ներկայացուցիչների հետ՝ ընդհուպ մինչև սեղանակցել են նրանց հետ, հաց են կիսել և գեղեցիկ կենացներ են ասել…
Շնորհակալ կլինեմ պատասխանելու համար
Լավ օր բոլորին
Գևորգ Գրիգորյան



Բաց մի թողեք
Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան. Լուսանկար
Ուզում են «գլխատել»
Ինձ համար երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային