Ընդդիմադիր ուժերի համախմբման և միասնական պայքարի մասին հայտարարությունը լուրջ ալիք է բարձրացրել երիտասարդական շրջանակներում՝ ոտքի հանելով նաև Արցախի երիտասարդներին ու տարբեր երիտասարդական շարժումներին։
«Հրապարակ»-ի հետ զրույցում վերլուծաբան Արշակ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Արցախի երիտասարդական կառույցները այդ ազգային համախմբմանը միացնելու ուղղությամբ։
«Ազգային համախմբման մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց օպերատիվ կերպով կապ ենք հաստատել բազմաթիվ երիտասարդական կառույցների ղեկավարների հետ, ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություններ և ցանկն արդեն փոխանցել ենք «Ուժեղ Հայաստան» շարժմանը»,- նշեց Աբրահամյանը։
Վերլուծաբանի փոխանցմամբ՝ երիտասարդության տրամադրվածությունը վճռական է․ «Մեր տրամադրվածությունը հետևյալն է` եթե Հայրենիքը փրկելու համար ձևավորվում է պայքարի ճակատ, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես մենք պետք է ունենանք մեր ուրույն դերը այդ ամենի ընթացքում»։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշտի միավորման և ազգային համախմբման գործընթացը տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը։ Ընդդիմադիր ուժերն իրենց համատեղ հայտարարությամբ ամրագրել են 4 հիմնական կետեր՝ ազգային համախմբում, Սահմանադրության փոփոխման մերժում, պետական ինքնիշխանության պաշտպանություն և ազգային իշխանության ձևավորում։


Բաց մի թողեք
Աբովյանում քաղաքապետի թեկնածու Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան
Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը
Ձախողում` բոլոր ոլորտներում