Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի, հաղորդում է Financial Times-ը:
Հրատարակությունը նշում է, որ սա «անսովոր քայլ» է, քանի որ Սի Ծինփինը սովորաբար պնդում է արտասահմանյան առաջնորդների հետ հանդիպումների խիստ արձանագրության վրա։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը նախատեսում է բարձրացնել միջուկային զենքի վերահսկողության հարցերը նոյեմբերի 19-ին նախատեսված բանակցությունների ժամանակ, բայց «չի ակնկալում համաձայնության հասնել», պարզապես ձգտում է քննարկումներ սկսել երեք խոշորագույն միջուկային տերությունների միջև։
«Սա բարդ թեմա է Չինաստանի համար, բայց մենք իսկապես հավատում ենք, որ ժամանակն է, որ Չինաստանը, այսպես ասած, նստի մեծահասակների սեղանի շուրջ», – ասել է նա։
Այս հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը, նշում է թերթը, ցանկանում է ընդգծել իր հատուկ հարաբերությունները Թրամփի և Պուտինի հետ, բայց ձգտում է խուսափել 1945 թվականի Յալթայի համաժողովի հետ համեմատություններից, որին Չինաստանը հրավիրված չէր՝ չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի դեմ պայքարում ունեցած կարևոր դերին։


Բաց մի թողեք
Մի աղմուկը ծածկել մյուսով․ Փաշինյանի մաշված հնարքը
Սասուն Միքայելյանը Էդգար Ղազարյանին ուզում է տանել ծառայությա՞ն
Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները