Ճակատագրի դառը հեգնանքով, այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական նենգափոխման մղումով մեղադրում էր ընդդիմությանը իբրեւ պատերազմ ուզելու եւ բանակի հացը խլելու համար, զինուժում արձանագրվել էր խաղաղ պայմաններում զինծառայողի մահվան հերթական ողբերգական դեպքը։
Ընդ որում, իրավիճակի նենգությունը նաեւ այն է, որ Փաշինյանը այդ հայտարարություններն անում էր ի պատասխան Ուժեղ Հայաստան ֆրակցիայի պատգամավորների հարցադրումների։
Հարցն այն է, որ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը այն անձն է, որը Հայաստանի զինված ուժերից ոչ միայն հաց չի խլել, այլ Հայաստանի զինված ուժերի համար արել է շատ բան, շատ շատ բան։ Ու Նիկոլ Փաշինյանը թերեւս ամենից լավ գիտե այդ մասին, որովհետեւ դա եղել է ոչ միայն նախկին իշխանության ժամանակ, այլ նաեւ՝ իր վարչապետության։
Ահա թե ինչու է առավել նենգ հնչում, երբ նա Ուժեղ Հայաստանի պատգամավորներին է պատասխանում այդ կերպ։
Գալով ողբերգությանը, որ երեկ արձանագրվել է զինուժում։ Միայն վերջին դեպքերի ժամանակագրական «ինտենսիվությունը» բավարար է, հասկանալու համար, թե ինչ վիճակ է զինուժի կառավարման տիրույթում․ հոկտեմբերի 1, հոկտեմբերի 10, հոկտեմբերի 31, նոյեմբերի 18։
Պատկերացնո՞ւմ եք։ Իսկ պատճառը հենց այն է, որ քաղաքակլան իշխանությունը այդ ծանրագույն պատկերը փոխելու առարկայական աշխատանքով զբաղվելու փոխարեն, զբաղված է ինֆորմացիոն մանիպուլյացիաների միջոցով պատասխանատվությունը քողարկելով եւ «հասկացությունները նենգափոխելու» միջոցով իրեց ուղղված մեղադրանքը ընդդիմությանն ուղղելով։
Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ անում են այն, ինչին տիրապետում են, անում են այն, ինչ կարողանում են։ Եթե հմուտ լինեին ոչ թե ինֆորմացիոն մանիպուլյացիաների, այլ կառավարման հարցում, ապա կզբաղվեին դրանով, ոչ թե նենգափոխումով։
Հակոբ Բադալյանի տելեգրամյան էջից


Բաց մի թողեք
«Ո՞նց կարող ա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
Հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը
Ուր է ադրբեջաներեն բնօրինակը. Էդգար Ղազարյան