Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկուշաբթի առավոտյան հարձակվել են Ալմետևսկի մոտակայքում գտնվող նավթի պահեստարանների վրա, ասվում է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Երկարատև ավիահարվածի հետևանքով վնասվել են մի քանի օբյեկտներ։ Զոհեր կամ վիրավորներ չկան», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թաթարստանի իշխանություններն արդեն հայտնել են Ալմետևսկի մոտակայքում գտնվող նավթի պահեստարանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
Բացի այդ, Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պերմում Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, հաղորդում են Telegram ալիքները։


Բաց մի թողեք
Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն
Սերբիայի նախկին նախագահը հայտարարել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել
Եվրահանձնաժողովը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ