«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատել է Սահմանադրության նոր նախագծի հայերեն շարադրանքը՝ նշելով, որ փաստաթղթի թարգմանությունը, իր գնահատմամբ, պատշաճ մակարդակով չի իրականացվել։
Նա կարծում է, որ տեքստի մի շարք հոդվածների ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջաներենից հայերեն թարգմանությունն իրականացրել է ոչ բավարար մասնագիտական պատրաստվածություն ունեցող մասնագետը։
Ղազարյանն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին հրապարակել նաև փաստաթղթի ադրբեջաներեն բնօրինակը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել դրա ավելի որակյալ թարգմանությունը։
«Ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի նաև փաստաթղթի ադրբեջաներեն բնօրինակը»,- ասել է նա:


Բաց մի թողեք
«Ո՞նց կարող ա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
Հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն