24/11/2026

EU – Armenia

Առեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Լուսանկար

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, ովքեր ծառից կախված մարմինը իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։

Այս պահին պարզվում է՝ տարածքը Արաբկիր, թե Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում է, որպեսզի նշված վարչական շրջանի քննչական բաժին տեղեկությունը փոխանցվի և ժամանեն քննիչները։

Ոստիկաններ պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, պարզվում է։

Blog Image