«Նոյեմբերի 26-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի՝ Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագրի հետ կապված։ Ինչպես հայտնի է՝ դատախազությունը պահանջում է այն վերադարձնել կառավարությանը։
«Հրապարակ» թերթը գրում է. Սա միակ տեղն է, որտեղ Արցախի հանձնումից հետո վտարանդի մեր հայրենակիցները հավաքվում, քաղաքական, սոցիալական հարցեր էին քննարկում, եւ շենքում մի արցախցի ընտանիք էր նաեւ բնակվում:
Մեր տեղեկություններով՝ Արցախի քաղաքական գործիչները, կասկած չունենալով, որ Փաշինյանի կամակատար դատավորները բավարարելու են հայցը, արդեն մի քանի գործարարի են դիմել՝ տարածքի հարցը լուծելու համար, որպեսզի Արցախի Հանրապետությունը նոր ներկայացուցչություն ունենա, կարողանան ԱԺ նիստեր գումարել, հավաքներ անել, արցախցիների ընդունելություն կազմակերպել։


Բաց մի թողեք
Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել
Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է
Դատավորը 30 մլնի նվեր է ստացել․ Լուսանկար