Հոգեբանները պարզել են, թե որ խառնվածքի եւ բնավորության դեպքում է մարդկանց համար հեշտ եւ որ դեպքում դժվար ռոմանտիկ-սիրային հարաբերություններ ունենալը։
Համաձայն Երուսաղեմի Հրեական համալսարանի մասնագետների ուսումնասիրության, բաց, հաղորդակցվող եւ նոր փորձառությունների հանդեպ հետաքրքրություն ունեցողները եւ նրանց շարքում՝ հատկապես այդ խառնվածքի եւ բնավորության տեր կանայք, ամենից հաճախն են մնում առանց զուգընկերոջ։
Դրա փոխարեն, էքստրավերտությունը, բարեամբույրությունը եւ բարեխղճությունը նպաստում է ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն եւ հատկապես՝ դրանք պահպանելուն։Միաժամանակ՝ առավել հաճախ միայնակ են մնում նաեւ նարցիսիստները։
Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ անկախությունն ու ազատությունը գնահատող մարդիկ ավելի երջանիկ են որ կյանքից բավարարված։ Հանրային ճնշումները, կարծրատիպերն ու ամենատարբեր ցուցումներն ու հորդորներն հաշվի առնող մարդիկ ավելի քիչ են երջանիկ, դժվարությամբ են կարողանում գտնել զուգընկերներ եւ հիմնականում կյանքից գոհունակ չեն։


Բաց մի թողեք
Կա՛մ ազատեք տունը, կա՛մ վճարեք վարձը․ Անի Ավետիսյանը վիրավորված է պետության վերաբերմունքից
Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին. Լուսանկար
Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո. Լուսանկար