Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։
Սակայն այս պահին խոսքը դեռևս գաղափարի մասին է։ Հայտնի չէ՝ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու, որքան է արժենալու, և ամենակարևորը՝ չկա անգամ պատրաստի նախագիծ։
Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի, քաղաքային իշխանությունը շրջանառության մեջ է դնում մի գաղափար, որի իրականացման մեխանիզմները դեռևս հստակ չեն։ Միայն ասում են՝ շրջանայինից պետք է մասիվ բարձրանա։
Իհարկե, Երևանի տրանսպորտային խնդիրների լուծման ցանկացած նոր տարբերակ քննարկման արժանի է, սակայն միայն գաղափարներ շրջանառելով՝ մայրաքաղաքի խցանումները չեն վերանա։ Քաղաքացիներին անհրաժեշտ են հստակ ժամկետներ, հաշվարկներ, ֆինանսավորման աղբյուրներ և իրագործելի ծրագրեր, այլ ոչ թե հերթական խոստումնալից քննարկումը։
Այս պատմությունը հիշեցնում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման մասին տարիներ շարունակ հնչող հայտարարությունները։ 2018 թվականից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, մետրոյի նոր կայարանի թեման պարբերաբար հայտնվում է քաղաքական և հանրային օրակարգում, քննարկվում, խոստացվում, ներկայացվում որպես Երևանի զարգացման կարևոր ծրագիր, սակայն մինչ օրս կայարանը կառուցված չէ։
Հիմա էլ Երևանի կենտրոնը Նոր Նորքին կապող ճոպանուղու գաղափարն է հայտնվել օրակարգում։ Բայց երևանցիներին նոր գաղափարներից առավել անհրաժեշտ են վերջապես կյանքի կոչվող նախագծեր»։


Բաց մի թողեք
Ոմանք կդառնան ավելի հնազանդ, իսկ թասիբ ունեցողները չեն աշխատի
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ
Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը, ի՞նչ ունեցվածք ունի․ Լուսանկար, Փաստաթղթեր