Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոմատներով պարի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» հայտարարություն է տարածել։
«Հաշվի առնելով «ՄՈՆԹԵ» ֆիլմի պրեմիերայի շրջանակում իրականացված երաժշտական և պարային բեմադրության շուրջ առկա հանրային հետաքրքրությունը՝ ԿինոՄոսկվայի ղեկավարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը։
«Ինչպես մյուս բոլոր ֆիլմերի պրեմիերաների դեպքում, այնպես էլ տվյալ դեպքում ԿինոՄոսկվան գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա ֆիլմարտադրողին, մասնավորապես՝ «ԳԵՆԵՏԻԿ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը, տրամադրել է ֆիլմի պրեմիերայի անցկացման հարթակ։Պրեմիերայի գեղարվեստական ձևավորումը, երաժշտական և պարային բեմադրությունների ընտրությունը, դրանց բովանդակությունը, ինչպես նաև օգտագործված բեմադրական ատրիբուտները բացառապես ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչների իրավասության տիրույթում են և դուրս են «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի պայմանագրային իրավասությունների շրջանակից։ԿինոՄոսկվան չի մասնակցել հիշյալ բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Վարչապետի կողմից հնչեցված նկատառումները, պատրաստակամ ենք հետագայում համանման իրավիճակներում առավել հետևողականություն դրսևորել»։


Բաց մի թողեք
Ուկրաինային տրամադրված վարկերը վարկեր չեն
Ռուսաստանում հոկտեմբերն անվանել են «սև ամիս»
Նպատակը՝ հասնել «այո»-ին, փոխվում են միայն տակտիկական քայլերը