Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Մաքսուտ Շադաևը հոկտեմբերն անվանել է «սև ամիս»՝ կիբեռմիջադեպերի կտրուկ աճի պատճառով։
Նրա խոսքով՝ արհեստական բանականության գործիքները թույլ են տալիս ավտոմատացնել տեղեկատվական համակարգերի խոցելիությունների որոնումը՝ զգալիորեն նվազեցնելով նման հարձակումների կազմակերպման շեմը։
Նախարարը հայտարարել է, որ պետական թվային ենթակառուցվածքները պետք է ոչ միայն պաշտպանվեն ներթափանցումներից, այլև վերակառուցվեն այնպես, որ հարձակման դեպքում կարողանան սահմանափակել վնասը և արագ վերականգնել աշխատանքը։


Բաց մի թողեք
Ուկրաինային տրամադրված վարկերը վարկեր չեն
«Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»
Նպատակը՝ հասնել «այո»-ին, փոխվում են միայն տակտիկական քայլերը