Ամերիկացի աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վերջնականապես կարգավորել են իրենց ամուսնալուծության ընթացքում առաջացած գույքային անհամաձայնությունը՝ կապված Chateau Miraval գինեգործական տնտեսության հետ։
Page Six-ի փոխանցման համաձայն, նախկին ամուսինները կարողացել են հարցը լուծել արտադատական կարգով՝ հիմնվելով իրենց ընտանեկան շահերի վրա։ Այլ մեկնաբանություններ երբեմնի ամուսիններ եղած աստղերը հրաժարվել են կատարել։
Նրանք նաեւ հայտարարել են, որ ցանկացած մեդիա-հրապարակում այս թեմայով, որը հիմնված կլինի իրենց մոտ կանգնած անանուն աղբյուրների վրա, իրենց հետ որեւէ կապ ու առնչություն չի ունենա։ Համաձայնության մանրամասները նաեւ չեն բարձրաձայնվել։



Բաց մի թողեք
Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է
Կաթողիկոսի օրհնությամբ՝ կկայանա Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը. Լուսանկար
«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. Լուսանկարներ