Այս մասին վկայում է Worldometer-ի՝ 2026 թվականի կյանքի երկար տևողության երկրների վարկանիշը, որը հիմնված է ՄԱԿ-ի վերջին գնահատականների վրա։
Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76.2 տարի է։ Կանանց դեպքում այդ ցուցանիշը 79.9 տարի է, իսկ տղամարդկանց՝ 72 տարի։
Վարկանիշի համաձայն՝ աշխարհում կյանքի միջին տևողությունը 73.8 տարի է։ Կանանց դեպքում այն 76.4 տարի է, իսկ տղամարդկանց՝ 71.2 տարի։ Առաջին տեղում Մոնակոն է 86.7 տարի ցուցանիշով։ Երկրորդ տեղում Սան Մարինոն է՝ 86 տարի, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հոնկոնգը 85.9 տարի ցուցանիշով։
Հատկանշական է, որ վարկանիշի առաջին հորիզոնականներում հիմնականում փոքր եվրոպական պետություններ և Արևելյան Ասիայի երկրներ են։ Ճապոնիան, Հարավային Կորեան և Հոնկոնգը նույնպես առանձնանում են կյանքի բարձր սպասվող տևողությամբ։


Բաց մի թողեք
Կաթողիկոսի օրհնությամբ՝ կկայանա Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը. Լուսանկար
«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. Լուսանկարներ
«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. Լուսանկարներ