24/08/2026

EU – Armenia

Այսօր սկսվում է ԱՄՆ պատմության ամենամեծ «հարձակումն»՝ ընդդեմ Իրանի

Միացյալ Նահանգները արագ կարձագանքի Իրանի հարձակումներին, եթե Իսլամական Հանրապետությունը որոշի Վաշինգտոնի խոստացված «աննախադեպ պատժամիջոցներին» պատասխանել ռազմական սրմամբ։

Այս մասին գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Financial Times (FT)-ում հրապարակված հոդվածում։

«Եթե ռեժիմի իշխանությունը տնտեսության հետ մեկտեղ թուլանա, Իրանը դիմի ռազմական գործողությունների ԱՄՆ զորքերի կամ Պարսից ծոցում գտնվող իր հարևանների դեմ, մի՛ կասկածեք. նախագահ Թրամփը կպատասխանի արագ և վճռականորեն», – գրել է Բեսենթը։

Նա նաև հավելել է, որ այս փուլում ԱՄՆ նպատակը Իրանին տնտեսապես լիովին մեկուսացնելն է։

Իրանի դեմ տնտեսական գործողության իրականացումն առճակատումը տեղափոխում է իր վերջնական փուլ, ընդգծել է Բեսենթը։

«Մենք այժմ մտնում ենք վերջնական փուլ»։ Արշալույսին (օգոստոսի 24-ին – խմբ.) սկսվում է տնտեսական D-Day-ը՝ հակառակորդի դեմ երբևէ ձեռնարկված ամենամեծ ֆինանսական հարձակումը», -նախարարի խոսքերն է մեջբերում Financial Times-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, նախկինում ընդգծել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ տնտեսական պատերազմի անցումը չի բացառում ռազմական տարբերակների պահպանումը որպես պահեստային տարբերակ։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանի դեմ տնտեսական գործողություն է սկսել, քանի որ Իրանը հրաժարվել է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ։

Նախորդ օրը Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ տնտեսական ճնշումը շարունակվի, Թեհրանը կարգելափակի նավթի առաքումները Հորմուզի նեղուցով։

Իրանը կարգելափակի նավթի առաքումները Հորմուզի նեղուցով, եթե ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ շարունակվի, հայտարարել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, նավթի ոչ մի կաթիլ չի արտահանվի ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ Պարսից ծոցի որևէ վայրից», – գրել է Ռեզային X-ում։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Թեհրանը Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ տնտեսական գործողությանը այլ երկրների մասնակցությունը կամ աջակցությունը կհամարի պատերազմական ակտ։