24/08/2026

EU – Armenia

Այսօր կրկին զոհ ունենք բանակում․ զինծառայողի կինը հղի է

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն։

Պաշտոնական տեղեկություն այս պահին դեպքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։

Քննչական համակարգից մեր աղբյուրը հաստատեց զինծառայողի մահվան փաստը:

Զանգեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին։ Նա մեր զանգերին չպատասխանեց, թերևս զբաղված էր նախարարի ճեպազրույցի կանոնները սահմանելով, թե լրագրողները քանի հարց պիտի տան և ժամացույցի սլաքի ինչ ուղղությամբ։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Սիսիանի բնակիչներից մեկը (անունը չցանկացավ նշել) մեզ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 12։00-ի սահմաններում, նրան գտել են զորամասի դիմաց, ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։

Մեզ պատմեցին նաեւ, որ մահացածն ամուսնացած էր, կինը հղի է, ունեն հագուստի փոքր խանութ Սիսիանում: Իսկ թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ, քաղաքում շոկի մեջ են։