26/08/2026

EU – Armenia

Ինչո՞ւ եք շահագործում ԵԱՏՄ հնարավորությունները․ Պետդումայի խոսնակը՝ Հայաստանին

«Ես կցանկանայի, որ Հայաստանը չվարեր խաբուսիկ քաղաքականություն, քանի որ եթե Հայաստանն ընդունում է օրենք, որը հայտարարում է Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք շահագործում ԵԱՏՄ հնարավորությունները»։

Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին։ Դա ցինիկ է, դա սխալ է։ Պարզապես ասեք. «Դուք միանո՞ւմ եք ԵՄ-ին»։ Առաջ գնացեք։ Բայց այդ դեպքում դուք չպետք է այստեղ արտոնյալ վերաբերմունք ստանաք», – ասել է Վոլոդինը «Վեստի»-ին տված հարցազրույցում։

Հայաստանը պետք է դադարեցնի «կեղծ քաղաքականություն» վարելը՝ միաժամանակ ձգտելով անդամակցել Եվրոպական միությանը և շարունակելով օգտագործել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հնարավորությունները։

Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ավելի վաղ գրել ենք՝ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։

«Ցանկալի է, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանն ընդունում է Եվրոպական միություն մտնելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչո՞ւ եք օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները։ Ինչո՞ւ եք խաբում դրա մասնակիցներին»,-ասել է Վոլոդինը «Վեստի» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանի կողմից դա «ցինիկ է և սխալ»։

​«Վերցրեք ու ասեք։ Դուք Եվրամիությո՞ւն եք գնում։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»,-ասել է ՌԴ Պետդումայի ղեկավարը։