Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն: Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում և Երևանում։
Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած՝ այդ տաք օդային հոսանքները կնահանջեն՝ իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ը՝ գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ը, օգոստոսի 26-ի հետ համեմատ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Բաց մի թողեք
Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով
Հալաբյանում հայտնաբերված նորածին Սոսեն դեռ հիվանդանոցում է․ նրա ծնողները չեն հայտնաբերվել
Հոգևորականի համար ազգային շահի հետ կապված դիրքորոշում հայտնելը բնական է. Լուսանկար