Ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Նոր Նորքում՝ Լվովյան փողոցի և Հայկի արձանի խաչմերուկի մոտ։ Նշենք, որ չնայած Նոր Նորքում կա ավտոբուսների համար առանձնացված գիծ, այդ վարչական շրջանում ավտոբուսների մասնակցությամբ վթարները բավականին հաճախ են լինում։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանին են դիմել՝ պարզելու, թե արդյոք վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, և ով է մեղավոր՝ ավտոբուսի՞, թե՞ մյուս մեքենայի վարորդը։
«Փոքր վթար է եղել, մարմնական վնասվածք ստացած քաղաքացի չկա։ Անմեղի և մեղավորի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, կսպասենք ԱՊՊԱ-ի եզրակացությանը»,- ասել է Ասատրյանը։
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ էլ գրել էինք, թե մեկ օրվա ընթացքում ավտոբուսի մասնակցությամբ երկու ավտովթար է եղել. մեկը՝ Մյասնիկյան պողոտայում, մյուսը՝ Աբովյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Պլանի գլխի» մոտ։



Բաց մի թողեք
Որտե՞ղ է գտնվում Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկը
Երևանում «Deepal»-ը վրարեթրի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել «Mercedes»-ի. Լուսանկար
Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ Լուսանկար