Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը ձեռք են բերել պայմանավորվածություն այն մասին, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացն իրականացվելու է հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից:
Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:
Այս հայտարարությունից օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել. «Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին, Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն։ Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք»։
Այսօր մենք ուսումնասիրեցինք Google maps-ը եւ պարզեցինք, որ Վերին Ոսկեպարը եւ Բարխուդարլու-Սոֆուլուն այնտեղ արդեն որպես ադրբեջանական տարածք է ներկայացվում։ Ավելի վաղ, հիշեցնենք, որ Google maps -ը Տիգրանաշենն էր սկսել որպես ադրբեջանական տարածք ներկայացնել։ Ադրբեջանը, որպես կանոն, շատ սերտորեն աշխատում է Google-ի հետ եւ իր բոլոր քայլերը նախապես հիմնավորում է այդ կեղծ քարտեզներով, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն դրան չի հակազդում, այլ ամեն կերպ աջակցում է հայկական հողերն ապօրինաբար խլելու այս գործընթացին:

Բաց մի թողեք
Ռուսները գրոհել են ուկրաինա-մոլդովական սահմանային անցակետը․ զոհեր կան. Լուսանկար
Թրամփի քարտեզը Իսլանդիան ներառում է ԱՄՆ-ում, բայց Ռեյկյավիկը չի զվարճանում
Ինչու է Մոսկվան դեռևս դեր ունի Եվրոպայի ITER միաձուլման նախագծում՝ չնայած ԵՄ պատժամիջոցներին