Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են «արժեզրկել ռուսական ակտիվները՝ դրանց սեփականատերերին ստիպելու վաճառել դրանք»։
«Մենք տեսնում ենք նշաններ, որ Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները կարող են հաջորդ թիրախը լինել», – ասել է Շևցովը։
Նրա խոսքով՝ «տարածվում են տեսություններ նրանց թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, նրանց գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին»։



Բաց մի թողեք
Սուպերմարկետների ցանցի հալեցման կոտորած. Ռուսաստանը կասկածվում է Եվրոպայի սառնարանների վրա հարձակումների մեջ
Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն
Դիլիջանի համայնքապետը կադրային ջա՞րդ է սկսել