Տեւական ժամանակ է Նիկոլ Փաշինյանի շահերի սպասարկման տիրույթ անցած բարձրաստիճան հոգևորականների փոքր խմբակը չի երեւում` ընդհատակ է անցել: «10 տիրադավներն» այլեւս հայտարարություններ չեն անում, նրանց շրջանակը չի ընդլայնվում, Վայոց Ձորի թեմի առաջնորդը կամովին հեռացավ, Արագածոտնի թեմի առաջնորդին Վեհափառը պաշտոնանկ արեց, մյուսները չեն երեւում, չեն խոսում:
Բայց նախորդ տարի պահանջում էին Վեհափառի հեռացումը, անգամ գնում է Մայր Աթոռ` տեղում Վեհափառին գահընկեց անելու, իսկ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կարճ ժամանակում «դուրս բերել վեհափառին վեհարանից»: Մեզ պատմեցին, որ տիրադավները Փաշինյանի հետ էլ հանդիպումներ, քննարկումներ չեն ունենում, և ինչպես ժողովուրդն է ասում` իրենց վատությունը մնաց իրենց:
Մենք փորձեցինք զրուցել այս խմբակի անդամներից մեկի` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, հետաքրքրվեցինք` ե՞րբ են վերջին անգամ տիրադավներով հավաքվել ու ի՞նչ հարցեր են քննարկել:
Աբրահամյանը միանգամից ասաց, որ հարցազրույց տալ չի ցանկանում, և հավելեց, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում այլևս:

Բաց մի թողեք
Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել»․ Լուսանկար
Գավառի ՏԻՄ ընտրություններին 3 ուժ է առաջադրվել
«Սաքունցի հայցը ասնավանի չի»․ Իշխանյանի եւ Սաքունցի վեճը հասավ դատարան