Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական. Վեհափառը շնորհավորական ուղերձ է հղել հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձի առթիվ։
Այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեր ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին։
Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին։
Ամուր պահենք հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք. ամեն։


Բաց մի թողեք
Երբ ձյան տեղումներից առաջ դիտվում են ամպրոպ և ուժեղ կարկուտ․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Հայկաձորից
Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, մերկասառույց․ եղանակն այս օրերին
«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»… տասն ամիս անց. Լուսանկարներ