21/09/2026

EU – Armenia

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․

21 տարի առաջ՝ հենց այս օրը…

2005 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Անկախության տոնի նախօրեին, Արագածի լճի ափին պատահաբար հանդիպեցի Կարին Տոնոյանին և իր նկարահանող խմբին։ Կարինը հանպատրաստից հարցազրույց կազմակերպեց, բայց խոսքս ստացվեց բոլորովին ոչ նախատոնական։

Բաց և պարզ նախազգուշացնում էի Հայաստանին սպառնացող վտանգների մասին. թե ինչ աղետի առաջ կկանգնի երկիրը, եթե շարունակենք ընթանալ նույն խոտոր ու անպատասխանատու ուղիով։ Ցավոք, իշխանավորները խուլ էին՝ վայելում էին իրենց աթոռները և կուրորեն ենթարկվում օտարների «խորհուրդներին» ու մոլորեցնող վերլուծություններին։

Այսօր՝ 21 տարի անց, կարող եք ինքներդ լսել և ստուգել, թե որքանով էին իրական իմ այն ժամանակվա մտահոգություններն ու կանխատեսումները։