21/09/2026

EU – Armenia

Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

Անկախությունը կերտվել է համազգային միասնական ջանքերի շնորհիվ, զոհողությունների գնով և հակառակ բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին։

Այն մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է, մեր մեծագույն նվաճումը։

Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո։

Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը։
Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն և համերաշխություն բոլորիս։

Արմեն Սարգսյան; Հայաստանի չորրորդ նախագահ