ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցվածքը ներկայումս կազմում է 7 միլիարդ դոլար։ 24 թվականին՝ նախքան նախագահական ընտրությունները, ժամանակահատվածի համեմատ՝ նրա ունեցվածքը ավելացել է 2,7 միլիարդ դոլարով։
Համաձայն հաղորդման, ԱՄՆ նախագահը կարողացել է զգալի գումարներ աշխատել՝ արտասահմանյան ընկերությունների հետ եւ թվարժութային շուկաներում կնքած գործարքների շնորհիվ։ Ամերիկյան պատմության մեջ, քաղաքական գործիչների շրջանում ոչ ոք նման մեծ ծավալի եկամուտներ չի կարողացել ունենալ Թրամփից բացի։
CNBC-ն էլ հայտնել է, որ Թրամփը ներդրումներ է կատարել հետեւյալ ընկերություններում՝ Chevron, ConocoPhillips, ExxonMobil, Kinder Morgan, Marathon Petroleum, Occidental Petroleum, Phillips 66, Valero Energy и Williams Companies եւ նրա բաժնետոմսերն այդ ընկերություններում միլիոնավոր դոլարների թանկացում են ունեցել՝ Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր։

Բաց մի թողեք
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային բարեփոխումների համար մոտ 3 միլիարդ եվրոյի հատկացումը
Վրաստանում արմատապես փոխվում է վերաբերմունքը ՀԿ-ների հանդեպ
Կուբիլյուսը նախաձեռնում է շրջայց՝ Եվրոպայի կողմից տիեզերք մուտք գործելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով. Լուսանկար