01/10/2026

EU – Armenia

С-400 համակարգերը Թուրքիայից հանում են

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հնարավոր է, որ Թուրքիայից ռուսական С-400 համակարգերը տեղափոխվեն Ռուսաստանի համար բարեկամ որեւէ երկիր։ Եւ այդ հարցն այժմ քննարկվում է։

«Նման թեմա օրակարգում իրականում կա։ Համապատասխան աշխատանքներ են իրականացվում, շփումներ են լինում այս հարցով»,- ասել է Կրեմլի խոսնակն ըստ Интерфакс-ի փոխանցման։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դիտարկել С-400 համակարգերը Թուրքիայից իր համար բարեկամական որեւէ երկիր տեղափոխելու հարցը։

С-400 համակարգերը Թուրքիայից հանում են