01/10/2026

EU – Armenia

Էդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար»

Էդգար Ղազարյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 16։00-ին, նույն դատարանի շենքում, որը 2019 թվականի մայիսի 20-ին շրջափակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, իր վերաբերյալ դատավճիռ է կայացվելու։

«Պետք է կայացվի դատավճիռ, որը պետք է կանխորոշի իմ քաղաքական և մարդկային հետագա ճակատագիրը։ Ինձ դատում են խոսքի համար, այն խոսքի, որ հնչել է Հայաստանի և Ադրբեջանի՝ մինչ օրս 1 մմ սահմանազատում չիրականացրած սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առիթով»,- գրել է Ղազարյանը։