04/11/2026

EU – Armenia

Հայաստանին են մոտենում սառը օդային հոսանքներ. կցրտի 8-10 աստիճանով, սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ նոյեմբերի 5-ին նոյեմբերի 4-ի համեմատ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:

Սուրենյանի խոսքով՝ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Երևանում ու մի շարք մարզերում սպասվում է 0-ից ցածր՝ -2-ից -6 աստիճան ցուրտ:

Գյուղատնտեսներին խորհուրդ է տրվում կատարել ամբողջական բերքահավաք: