ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն իր հարցադրումն ուղղել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
Պատգամավորը, անդրադառնալով Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին, նշել է, որ իշխանություններն իրենք են բազմիցս հայտարարել այդ երկրի ղեկավարության հետ ունեցած սերտ կապերի մասին։ Մանուկյանի խոսքով՝ եթե այդ հարաբերություններն իսկապես լավ են, ապա գազի հնարավոր թանկացման պատասխանատվությունը ևս պետք է կրի կառավարությունը։
«Եթե հարաբերությունները լավ են, գազը վաղը չթանկանա։ Դրա պատասխանատուն էլ դուք եք, թանկացավ՝ դրա պատասխանատուն էլ դուք եք։ Ու՞մ վրա եք դժգոհություն արտահայտում, չեմ կարողանում հասկանալ»,- հայտարարել է պատգամավորը։
Նշենք, որ դրանից առաջ Գևորգ Պապոյանը, խոսելով արտահանման խնդիրների մասին, հայտարարել էր, որ նախորդ տարվա բյուջեի կազմման ժամանակ չէին կարող կանխատեսել ռուսական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը։
Նախարարի պնդմամբ՝ այդ սահմանափակումներն անհիմն են:


Բաց մի թողեք
«Մենք մեծ բեռ ենք կրում». Ֆինլանդիան զգուշացնում է ԵՄ կլիմայական նպատակների վերանայման ֆոնին
ՄԱԿ-ի փորձագետները զգուշացնում են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ազդեցության մասին Իռլանդիայի թվային վերահսկողության վրա
Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում