06/11/2026

EU – Armenia

«Մենք մեծ բեռ ենք կրում». Ֆինլանդիան զգուշացնում է ԵՄ կլիմայական նպատակների վերանայման ֆոնին

Հելսինկին դժվարանում է հասնել 2030 թվականի համար սահմանված 50%-անոց կլիմայական նպատակին, մինչդեռ Բուլղարիայի համար այդ ցուցանիշը ընդամենը 10% է:

ՀԵԼՍԻՆԿԻ – ԵՄ-ն պետք է ավելի հավասարաչափ բաշխի կլիմայական գործողությունների հետ կապված բեռը անդամ երկրների միջև, հայտարարել է Ֆինլանդիայի կլիմայի հարցերով նախարարը՝ միության էներգետիկայի և արտանետումների կրճատման քաղաքականության լայնածավալ վերանայման նախաշեմին։

«Կարծում եմ՝ մենք չենք կարող ավելի մեծ ջանքեր գործադրել, քան անում ենք ներկայումս», – ասել է Սարի Մուլտալան։

ԵՄ-ն իր առջև նպատակ է դրել մինչև 2040 թվականը ջերմոցային գազերի զուտ արտանետումները կրճատել 90%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ։ Հաջորդ տարվա սկզբին Բրյուսելը պետք է որոշի, թե որ երկրները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, քան մյուսները։

Մինչ արդյունաբերական արտանետումները կարգավորվում են «սահմանափակման և առևտրի» (cap-and-trade) մեխանիզմով, աղտոտման այլ խոշոր աղբյուրներ՝ հիմնականում տրանսպորտն ու գյուղատնտեսությունը, ենթակա են ազգային թիրախների։

«Ջանքերի բաշխման կանոնակարգի» (Effort Sharing Regulation) համաձայն՝ Ֆինլանդիան և ԵՄ այլ հարուստ երկրներ պարտավոր են մինչև այս տասնամյակի ավարտը կիսով չափ կրճատել տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում արտանետումները։ Բուլղարիայի համար սահմանված նպատակը ընդամենը 10% է, իսկ Լեհաստանի համար՝ 17%։

«Դժվարանում ենք հասնել մեր նպատակներին»

«Մենք ներկայումս բավականին մեծ բեռ ենք կրում և դժվարանում ենք հասնել մեր նպատակներին», – լրագրողներին ասել է ֆինն նախարարը։

Միության ավելի հարուստ անդամները ցանկանում են հասնել այսպես կոչված «թիրախների մերձեցման» (convergence)․ սա ենթադրում է արտանետումների ավելի խորը կրճատումներ Լեհաստանի նման երկրների համար և ավելի քիչ ջանքեր՝ Ֆինլանդիայի նման երկրների համար։

Մուլտալայի խոսքով՝ 2028 թվականից ուժի մեջ մտնող նոր վճարը, որը կիրառվելու է շարժիչային և ջեռուցման վառելիքների նկատմամբ, «շատ կարևոր քայլ» կլինի այդ ուղղությամբ։ Օլիմպիական խաղերի նախկին մասնակից, առագաստանավային սպորտի մարզուհի Մուլտ «Եթե ցանկանում ենք կրճատել գյուղատնտեսության ոլորտում արտանետումները, ապա մեզ անհրաժեշտ են եվրոպական մակարդակի փոփոխություններ՝ նաև խթանների մասով, քանի որ չեմ հավատում, թե դա հնարավոր է իրականացնել միայն մեր սեփական պայմաններով և կանոններով», — ասաց նա։