Էստոնիայի իշխանությունները նախատեսում են ապամոնտաժել խորհրդային շրջանի ևս 20–30 հուշարձան՝ սպասելով դրանց սեփականատերերի համաձայնությանը․ այս մասին հայտնել է Տալլինում Ռուսաստանի դեսպանատունը։
Հանրապետության տարածքում հուշարձանների ցանկը ներառում է պատերազմական իրադարձություններին նվիրված հուշահամալիրներ, զանգվածային գերեզմանների վրա տեղադրված նշաններ և հուշատախտակներ։
Էստոնիայի պետական գրասենյակին կից գործող աշխատանքային խումբը գույքագրել է խորհրդային շրջանի 322 հուշարձան. դրանցից 244-ը նախատեսված է քանդել կամ փոխարինել, իսկ 74-ը դասակարգվել են որպես «չեզոք»։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ դրանցից առնվազն 140-ն արդեն իսկ ոչնչացվել է։
«Ըստ պատկան մարմինների՝ նախատեսվում է «հեռացնել» ևս 20–30 հուշարձան. գործընթացը կմեկնարկի սեփականատերերի համաձայնությունը ստանալուց հետո»,- հայտնել է Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կամրան Աբիլովը։
Դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ Տալլինը դիվանագիտական առաքելությանը չի տեղեկացնում ձեռնարկվող քայլերի մասին։
«Սա մեծապես պայմանավորված է ռազմական փառքի հուշարձանների նկատմամբ Էստոնիայի իշխանությունների որդեգրած մոտեցման հիմնարար անընդունելիությամբ», — նշել է պաշտոնյան։
Էստոնիան, Լատվիան և Լիտվան նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջիններից են եղել, որոնք գրեթե ամբողջությամբ վերացրել են խորհրդային ժառանգությունը մոնումենտալ արվեստի ոլորտում։


Բաց մի թողեք
Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին
Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․
Եվրոպային «ավելի մեծ ձվեր» են պետք՝ Պուտինին դիմակայելու համար