16/11/2026

EU – Armenia

Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին. հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։

Նրա խոսքով՝ կամրջով երթևեկությունը կսահմանափակվի, հավանաբար՝ մինչև օրվա կեսը։ «Հետևանքները վերացնելու համար մոբիլիզացվել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները, իսկ Կերչում ստեղծվել է օպերատիվ շտաբ», – գրել է Աքսյոնովը։

Տարածաշրջանի ղեկավարը հավելել է, որ անձամբ է վերահսկում իրավիճակը, և հորդորել է հանրությանը՝ հիմնվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրների վրա։

Նոյեմբերի 16-ի գիշերը՝ Երևանի ժամանակով մոտ 03:00-ին, Ղրիմի կամրջի մատույցներում տիրող իրավիճակը լուսաբանող տեղեկատվական կենտրոնը հայտարարել է տրանսպորտային երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին։