16/11/2026

EU – Armenia

ԵՄ պատժամիջոցներ է սահմանել 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Wildberries-ի հիմնադրի նկատմամբ

Եվրոպական Միությունը պատժամիջոցներ է սահմանել 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Wildberries ընկերության հիմնադիր և RWB-ի ղեկավար Տատյանա Կիմի նկատմամբ:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ժամանելիս։

«Ընդունվել են պատժամիջոցներ 145 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են Ռուսաստանի խոշորագույն առցանց մանրածախ հարթակի՝ Wildberries-ի ղեկավարին», – նշել է նախարարը։

Նա հավելել է, որ սահմանափակումներ են կիրառվել Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի նկատմամբ։