Լեհաստանում տեղի կունենա նախարարների Խորհրդի ազգային անվտանգության հարցերով կոմիտեի նիստը։
Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նիստին կմասնակցեն նախագահի, վարչապետի, Ազգային պաշտպանության նախարարության, զինված ուժերի և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը կքննարկվի Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությունը և ՆԱՏՕ-ի աջակցությունը այս հարցում։
«Մեզ առջևում կարևոր շաբաթներ են սպասվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ինչպես նաև ռազմավարական որոշումների կայացման առումով։ Մենք ցանկանում ենք լիարժեք օգտվել մեր դաշնակիցների աջակցությունից», – հավելել է Կոսինյակ-Կամիշը։
Հիշեցնենք, վերջին ժամերին լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Լեհաստանի օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ներ են նկատվել։


Բաց մի թողեք
ԱՄՆ-ն պատրաստվում է բարձրացնել Չինաստանից, ԵՄ-ից և 14 այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը
Գերմանիայում՝ «Կանաչների» գրասենյակում, դիմակավոր անձը հարձակվել է քաղաքական գործչի վրա
MI5-ը ՄԹ-ի պաշտպանական ընկերությունների ղեկավարներին զգուշացրել է հարձակման ենթարկվելու վտանգի մասին