Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը անլուրջ է անվանել Մոսկվայի պահանջները՝ վերադարձնել եվրոպական անվտանգության համակարգը և ՆԱՏՕ-ի սահմանները 1997 թվականի վիճակին։
Ելույթ ունենալով Բեռլինում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մատնանշել է Ռուսաստանի ղեկավարության հռետորաբանության մեջ ուղիղ հակասություն.
«Իհարկե, անլուրջ էր, երբ Պուտինը խոսում էր 1997-ի իրավիճակին վերադառնալու մասին, քանի որ դա նրա համար կնշանակեր, որ պետք է վերադարձնել Ուկրաինայի ներկայիս օկուպացված բոլոր տարածքները արևելքում և Ղրիմը։ Ռուսաստանում իսկապե՞ս պատրաստակամություն կա դա անելու։ Չեմ կարծում։ Ուստի՝ եկեք լուրջ լինենք»։
Ըստ արևմտյան լրատվամիջոցների պնդմաբ, գերմանական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը հնչել է Կրեմլի այսպես կոչված կանոնավոր վերջնագրերի ֆոնին, որոնցում Մոսկվան կրկին պահանջում էր ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը դուրս բերել 1997 թվականի մակարդակին, ընդմիշտ փակել դաշինքի դռները Ուկրաինայի համար և կրճատել ուկրաինական բանակի թվաքանակը։


Բաց մի թողեք
«Ադրբեջան» անունով պետություն երբեք գոյություն չի ունեցել․ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգա. Փաստաթղթեր
Իրանի կոշտ ուղերձը TRIPP-ի մեկնարկից հետո՝ դասեր քաղեք Հորմուզի նեղուցից
Եվրոպացիները հանդես են գալիս քառակողմ ձևաչափի օգտին, Պուտինը դեմ է