Տավուշում մեքենաներ են բախվել. կա 1 զոհ և 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ.
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ., ծնված1967 թ.) և «Suzuki» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ֆ. Ս.-ն (ծնված1949 թ.), Տ. Պ.-ն (ծնված 1971 թ.), Գ. Բ.-ն (ծնված 1994 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2009 թ.), Ա. Բ.-ն (ծնված 2021 թ.), «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2020 թ.), Մ. Դ.-ն (ծնված 2023 թ.), Մ. Հ.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 2010 թ.), Ս. Պ.-ն (ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Ֆ. Ս.-ի մահը, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա