23/12/2024

Ունենք վարորդների թափուր հաստիքներ՝ 280 հազար դրամ մաքուր աշխատավարձով. Կատվալյան

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյնաը Աղբահանության և սանիտարական մաքրման ՀՈԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանից հետաքրքրվեց, արդյո՞ք նոր ձեռք բերված տեխնիկան անցել է գործի:

Կատվալյանը դրականորեն արձագանքեց, ապա քաղաքապետը հետաքրքրվեց՝ ՀՈԱԿ-ում կա՞ նաև վարորդների խնդիր, ինչին Կատվալյանը պատասխանեց:

«Մենք ունենք վարորդների թափուր հաստիքներ` 280 հազար դրամ մաքուր աշխատավարձով։ Գիշերային և ցերեկային հերթափոխի վարորդների կարիք ունենք»,- ասաց նա: