Օգոստոսի 4-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Արթուր Հայրապետյանի վարած մոտոցիկլն ու 70-ամյա Բորիս Մնացականյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա