23/12/2024

Նեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա հարձակման հետևանքների մասին

Իսրայելը պատրաստ է դիմակայել Իրանին և նրա արբանյակներին բոլոր ճակատներում. ով կհարձակվի հրեական պետության վրա, շատ թանկ գին կվճարի:

Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իրանը և նրա արբանյակները ձգտում են սեղմել Իսրայելի վզին գտնվող սարսափի օղակը: Մենք վճռական ենք դիմակայել նրանց բոլոր ճակատներում՝ հեռու և մոտ: Նրանք շատ թանկ գին կվճարեն»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

Ավելի վաղ Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հանդիպում է անցկացրել իսրայելական բանակի հրամանատարության և անվտանգության ծառայությունների ղեկավարության հետ՝ քննարկելու Իրանի կողմից հարձակման դեպքում հնարավոր գործողությունները։