23/12/2024

«Օպել»-ը բախվել է լուսավորության սյանը, այնուհետ՝ ճամփեզրի ծառերին. 5 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Լուսանկար

Օգոստոսի 6-ին՝ ժամը 01:41-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսավորության սյանը, այնուհետև ճամփեզրի ծառերին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Հ․ Փ․-ն (ծնված 1997 թ.), Հ․ Ա․-ն (ծնված 2000 թ.), Տ․ Ղ․-ն (ծնված 1998 թ.) և Գ․ Ղ-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Տ. Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։

May be an image of 4 people, car, ambulance and text