Եվրամիությունը խորհուրդ է տալիս Ղրղզստանին չխախտել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պայմանները։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Ժենբեկ Կուլուբաեւը։
«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի Բիշքեկ կատարած վերջին այցի ընթացքում հիմնականում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։ Ուստի հիմնական խոսակցությունը վերաբերում էր համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացմանը։ Նրանք նաև զգուշացրել են, որ չխախտվեն հակառուսական պատժամիջոցները, այդ խոսակցությունները տեղի են ունեցել», – ասել է Կուլուբաևը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում:
Նախարարի խոսքով՝ Բորելի այցը Ղրղզստան օգտակար էր նրանով, որ քննարկվել են առևտրի ծավալների ավելացման և տարանցման հնարավորությունների ավելացման հարցեր։ Հավելենք, որ Բորելը օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Բիշքեկում։
Բաց մի թողեք
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Շվեյցարիան բա չի ձերբակալի Պուտինին, երբ նա գնա Թրամփի հետ այնտեղ հանդիպման
Պուտինը կարծում էր, որ 3 օրում կնվաճի Կիևը, բայց Կիևի կենտրոնում ես էի, ոչ թե նա. Բայդեն