Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուդոլֆ Մ.-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:







Բաց մի թողեք
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար