Օգոստոսի 8-ին ավտովթար է տողի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստի» մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Սուլթանյանի վարած «Opel Astra» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Հենրիկ Ավչոյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ինքնությունը:






Բաց մի թողեք
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր
Եթե լրատվամիջոցների կողմից ճնշում չլիներ, Միքայել Սրբազանի վիրահատությունը էլի ձգձգելու էին
Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն․ Լուսանկար, Մտքեր