Օգոստոսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղա հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և նրանց հետ երեխային տեղափոխել Երևան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:






Բաց մի թողեք
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար