Հայաստանում այս տարի հոկտեմբերի 1-ից 6-ն առաջին անգամ անցկացվելու է համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո։ Նախագծի կազմակերպիչն է «Գիտուժ» նախաձեռնությունը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ պաշտոնական ձևակերպման, «այն կոչված է լինելու հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, գիտնականի աշխատանքը, գիտական արդյունքն ու մեթոդները ավելի հասկանալի դարձնել հասարակության համար, հանրության շրջանում ձևավորել գիտակցումը, որ առանց գիտության անհնար է ունենալ ուժեղ ու զարգացող պետություն, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ցանկացած ասպեկտ այս կամ այն կերպ կապված է գիտության հետ»։
Համազգային գիտության շաբաթվա գլխավոր գործընկերն է դարձել Team Telecom Armenia-ն՝ երիտասարդների շրջանում գիտության և տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը խթանելու համար: «Գիտության շաբաթը բացառիկ հարթակ է ստեղծում գիտության և հասարակության միջև կապ հաստատելու համար, և որպես Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ մենք մեծ ոգևորությամբ ենք միանում այս նախաձեռնությանը», – նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Նա նշում է, որ իրենց մասնակցությունը նպատակ ունի օգնել բացահայտելու գիտության և տեխնոլոգիաների անփոխարինելի դերը ժամանակակից աշխարհում: «Հուսով ենք, որ այս միջոցառումը կոգեշնչի երիտասարդ սերնդին»,-ասում է Եսայանը։
Ի դեպ, հավելենք, որ Գիտության շաբաթվա շրջանակում անցկացվում են նաև «Գիտաn» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին, ըստ մեր տեղեկությունների, Team Telecom Armenia-ն կպարգևատրի հատուկ մրցանակներով: Նախատեսվում է մրցույթ կազմակերպել նաև այն դպրոցների միջև, որոնք իրենց մոտ կանցկացնեն միջոցառումներ Գիտության շաբաթվա ընթացքում։
Գիտության շաբաթվա կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը 6 օր շարունակ տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ ընդգրկելով երեք թեմատիկ բաժիններ՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա»։ Զուգահեռ մայրաքաղաքի ու բոլոր մարզերի մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում անցկացվելու են ապակենտրոնացված միջոցառումներ։
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում